Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շնորհավո՛ր Հաղթանակի 80-ամյա գալիք տոնը

Շնորհավո՛ր Հաղթանակի 80-ամյա գալիք տոնը
03.05.2025 | 17:01

Հորս ընծայագրով հայտնի վեպը, որը ժամանակին մեծ աղմուկ առաջացրեց, քանզի առաջին անգամ գեղարվեստական բարձր մակարդակով անդրադառնում էր Հայրենական մեծ պատերազմում Հայկական լեգեոնի հերոսական և ողբերգական մասնակցությանը, հեղինակի ընծայագրով և հայազգի մի քանի ռազմական գործիչների, ներառյալ լեգենդար Նվեր Սաֆարյանի ստորագրություններով, ավելի քան կես դար սրբորեն, որպես մասունք, պահպանվում է իմ գրադարակում… Այն անմոռանալի հուշեր է արթնացնում իմ մեջ, երբ ութերորդ դասարանցի աշակերտս մասնակցեցի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հեռուստահաղորդման՝ վետերանների ներկայությամբ, և ներկայացրեցի Թամանյան դիվիզիայի և հայ քաջորդիների ներդրումը Հաղթանակի նվաճման գործում, որին մասնակցեց ավելի քան կես միլիոն հայ: Հայ ժողովուրդն ունեցավ 200 000-ից ավելի զոհ, մարտնչեց առավել քան անձնուրացաբար՝ աչքի առաջ ունենալով ֆաշիզմի դաշնակից թուրքիայի սպառնալիքը Հայաստանի նկատմամբ՝ նացիստների հաղթանակի պարագայում:

Շնորհավո՛ր Հաղթանակի 80-ամյա գալիք տոնը:

Փա՛ռք այն կերտած փառապանծ հայորդիներին:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ